Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ-ի եւ «Մայր Հայաստան»-ի միջեւ

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 26-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ «Մայր Հայաստան» կուսակցութեան ղեկավար կազմերի ներկայացուցիչների միջեւ: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ յայտնում են «Մայր Հայաստան» կուսակցութիւնից:

«Քննարկւել են մեր երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրաւէրներին եւ այդ մարտահրաւէրների յաղթահարման գործում ջանքերի մէկտեղման հնարաւորութիւններին վերաբերող հարցեր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանութեան, քաղբանտրակեալների իրաւունքների պաշտպանութեան, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանութեան, ընտրութիւնների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թոյլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմեանց չթիրախաւորելու, իշխանափոխութեանը միտւած քայլերի ներդրման հարցերում կան մօտեցումների ընդհանրութիւններ: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել խորհրդակցութիւնները դարձնել պարբերական»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button