ԻրանՄշակութային
87 տարեկան հասակում մահացել է Բահրամ Բէյզային

«ԱԼԻՔ» – Իրանի յայտնի կինօռեժիսոր եւ դրամատուրգ Բահրամ Բէյզային կեանքից հեռացել է իր ծննդեան օրը՝ 87 տարեկան հասակում:
Տասը լիամետրաժ ֆիլմ, եւ չորս կարճամետրաժ, շուրջ 70 անուն գիրք եւ 14 թատերգութիւն, նրա աւանդն ու ժառանգութիւնն է Իրանի թատերական եւ կինոյի աշխարհին թողած:
Նրա ֆիլմերից ու թատերգութիւններից առաւել յայտնի են «Բաշօ՝ փոքրիկ օտարականը», «Յազկերտի մահը», «Գուցէ մէկ այլ ժամանակ» եւ «Շանսատակը»:
Բահրամ Բէյզայիի մահւան կապակցութեամբ Մշակոյթի եւ էրշադի նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին եւս ցաւակցել է Իրանի արւեստի ընտանիքին:



