Մշակութային

Արտաւազդ Փելեշեան

Աշխարհահռչակ կինոռեժիսորը

Արտաւազդ Փելեշեանը աշխարհահռչակ կինոռեժիսոր է, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ արւեստի վաստակաւոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, բազմաթիւ միջազգային մրցանակների դափնեկիր:

Ապագայ կինոգործիչը ծնւել է Գիւմրիում 1938 թ.-ին: Սովորել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանեան պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Դեռ ուսանող ժամանակ Արտաւազդը մրցանակների է արժանացել այնպիսի աշխատանքների համար, ինչպիսիք են «Մարդկանց երկիրը» (1966 թ.) եւ «Սկիզբը» (1967 թ.):

Փելեշեանը դարձել է «Տարւայ եղանակները» ֆիլմի հեղինակը, որը նրա ամենայայտնի գործերից մէկն է։ Ռեժիսորն աչքի է ընկնում գործի նկատմամբ նորարարական մօտեցմամբ։

Արտաւազդ Փելեշեանը նաեւ «Հեռահար մոնտաժի» տեսութեան հեղինակն է, որի առանձնայատկութիւնն այն է, որ Փելեշեանը չի սոսնձել կադրերը:

Արտաւազդը ստեղծագործել է «Բելառուսֆիլմ», «Հայֆիլմ», «Մոսֆիլմ» ստուդիաներում, Մ. Գորկու անւան կինոստուդիայում, ինչպէս նաեւ ֆրանսիական Fondation Cartie-ում եւ գերմանական ZTKM-ում:

Փելեշեանի մասին գրքեր են հրատարակւել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Աւստրիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Գերմանիայում, Հարաւային Կորէայում, Չինաստանում եւ Ճապոնիայում:

Փելեշեանը նաեւ ԽՍՀՄ եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միութեան անդամ է: Լիոնի Լիւմիեր եղբայրների թանգարանում նրա պատւին պատւոյ տախտակ է բացւել։

Alphanews.am

Related Articles

Back to top button