Մշակութային

Ջութակահար Սերգէյ Խաչատրեանի «Իզայի» սոնատների ձայնասկաւառակը յաղթել է գերմանական հեղինակաւոր մրցոյթում

«ԱԼԻՔ» – Հանրաճանաչ ջութակահար Սերգէյ Խաչատրեանի վերջին ձայնասկաւառակը՝ նւիրւած Իզայի 6 սոնտաներին, Preis der deutschen Schallplattenkritikի գերմանական քննադատների եռամսեայ մրցոյթում կամերային երաժշտութեան անւանակարգում ճանաչւել է յաղթող։ Այս մասին յայտնում է «Օրեր»-ը։

Ձայնասկաւառակում տեղ են գտել բելգիացի կոմպոզիտոր Էժէն Իզայի (1858-1931 թթ.) 6 սոնատները ջութակի համար՝ Սերգէյ Խաչատրեանի կատարմամբ։ Հայ վիրտուոզ ջութակահարը օգտագործել է Իզայի անձնական ջութակը, որով նա նւագել է իր կենդանութեան օրօք։ Նրանից առաջ այդ ջութակը եղել է այլ նշանաւոր ջութակհարների մօտ։ Այս ջութակը Սերգէյին տրամադրել է Նիպոն երաժշտական հիմնադրամը, որը ջութակի սեփականատէրն է 1995 թականից։

Մրցոյթում տեղ են գտել նախորդ երեք ամիսների լաւագոյն եւ ամենահետաքրքիր նոր թողարկումները: Գնահատման չափանիշներն են գեղարւեստական ​​որակը, ռեպերտուարային արժէքը, ներկայացումը եւ ձայնի որակը: 2014 թւականից իւրաքանչիւր եռամսեակային քննադատները ընտրում են լաւագոյն ալբոմը։

Ժիւրիի անդամ Բենջամին Հերցոգը գրել է. «Մոլախաղեր, վայրի կատաղութիւն եւ կատաղի նուրբ մելամաղձութիւն՝ բոլորը կարելի է գտնել Էժէն Իզայիի վեց սոլօ սոնատներում: Սերգէյ Խաչատրեանը նման էքստրեմալ մասերը նւագում է խիզախութեամբ, նրբագեղութեամբ, տեխնիկական համարձակութեամբ։ Նա երբեք չի անտեսում պատմողական որակը, որը բնորոշ է բոլոր սոնատներին։ Նա նաեւ լիովին վստահ է Բախի նրբագեղ պտտւող նէօբարոկկօ արձագանգներում: Այստեղ պարզ է դառնում, թէ իրականում ինչ բարձր մակարդակով են ստեղծւել 20-րդ դարի այս Sei solo-ները, որոնք յաճախ համարւում են վիրտուոզ ստեղծագործութիւններ: Եւ այն խորութիւնը, որով դրանք կարելի է նւագել»:

Related Articles

Back to top button