ՄիջազգայինՄշակութային

Ֆրանսիայում ցուցարարները մտել են «Լուվր» եւ ապուր լցրել Դա Վինչիի «Մոնա Լիզա»-ի վրայ

Բողոքի ակցիայի մասնակիցները «Լուվր»-ում ապուր են լցրել Լէոնարդօ Դա Վինչիի «Մոնա Լիզա» գլուխգործոցի վրայ, որը պաշտպանւած է ապակով, յայտնում է BBC-ն։

Վերածննդի վարպետ Լէոնարդօ Դա Վինչիի 16-րդ դարի նկարն աշխարհի ամենայայտնի արւեստի գործերից է։

Այն գտնւում է զրահապատ ապակու յետեւում, ուստի դժւար թէ վնասւած լինի:

Երկու ցուցարարները, որոնք ապուր են լցրել նկարի վրայ, ասել են, որ պահանջում են «առողջ եւ էկոլոգիապէս մաքուր սննդի» իրաւունք՝ կրկնելով. «Մեր գիւղատնտեսական համակարգը հիւանդ է»։

Ֆրանսիայի մայրաքաղաքում վերջին օրերին տեղի են ունենում ֆերմերների բողոքի ակցիաները, որոնք կոչ են անում դադարեցնել վառելիքի գների աճը եւ հեշտացնել կանոնակարգերը. ուրբաթ օրը նրանք փակել էին Փարիզ մտնող եւ դուրս եկող առանցքային ճանապարհները:

«Մոնա Լիզա»-ն գտնւում է պաշտպանիչ ապակու յետեւում 1950-ականների սկզբից, երբ այն վնասւել էր այցելուի կողմից, որը նկարի վրայ ծծմբաթթու էր լցրել։

2019 թւականին թանգարանը յայտարարել էր, որ նկարը պաշտպանելու համար աւելի թափանցիկ զրահապատ ապակի է տեղադրել:

2022 թւականին «լաւագոյն կեանքի պայքարի» մէկ այլ մարտիկ տորթ է նետել նկարի վրայ՝ կոչ անելով մարդկանց «մտածել Երկրի մասին»։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button