ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւ. «Այլեւս ոչ մի բանակցութիւն՝ մինչեւ Ուկրաինայի լիակատար ջախջախումը»

«ԱԼԻՔ» – ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը բացառել է Կիեւի հետ բանակցութիւնների հաւանականութիւնը՝ յայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «բանակցային ծուղակում» յայտնւել։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ նա գրել է իր թելեգրամեան ալիքում։

«Իմ կարծիքով՝ վերջին շրջանում, թէեւ տեսականօրէն, բայց գոյութիւն ունէր մի վտանգ՝ բանակցային ծուղակ, որում կարող էր յայտնւել մեր երկիրը որոշակի հանգամանքների դէպքում»- գրել է Մեդւեդեւը՝ մանրամասնելով, որ խօսքը «միջազգային հանրութեան կողմից առաջարկւած եւ Կիեւի ռեժիմի կողմից պարտադրւած խաղաղութեան շուրջ վաղ ու անյարկի բանակցութիւնների» մասին է, որոնց հեռանկարներն ու հետեւանքները պարզ չեն։

«Նէօնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչութեան իրականացումից յետոյ ամէն ինչ իր տեղն ընկաւ։ Ոչ մէկի կողմից չլիազօրւած միջնորդների դատարկախօսութիւնը չքնաղ աշխարհի թեմայով դադարեցւած է։ Հիմա բոլորն ամէն ինչ հասկանում են, նոյնիսկ եթէ չեն բարձրաձայնում: Նրանք հասկանում են, որ այլեւս ոչ մի բանակցութիւն՝ մինչեւ թշնամու լիակատար ջախջախումը», – գրել է նա։

Related Articles

Back to top button