ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ պետութեան կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել

«ԱԼԻՔ» – Իրանը դիմում է ներկայացրել Եւրասիական տնտեսական միութիւնում դիտորդ պետութեան կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայութեանը յղումով։

«Իրանի Իսլամական Հանրապետութեան դիմումը Եւրասիական տնտեսական միութիւնում դիտորդ պետութեան կարգավիճակ ստանալու վերաբերեալ քննարկւել է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կենտրոնակայանում», – ասւած է հաղորդագրութեան մէջ։

Նշւում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցութիւնները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ ինտեգրման եւ մակրոտնտեսութեան նախարար Սերգէյ Գլազեւի նախագահութեամբ։

«Խորհրդակցութիւնների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան առեւտրատնտեսական համագործակցութեան առաջընթաց զարգացումը եւ ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետութեան կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ երկրի մտադրութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։

ԵԱՏՀ-ի մամուլի ծառայութիւնը յիշեցնում է, որ օտարերկրեայ գործընկերոջը նման կարգավիճակ տալու որոշումն ընդունում են միութեան անդամ պետութիւնների ղեկավարները՝ Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստում։ Խորհուրդը, որի մէջ մտնում են ԵԱՏՄ անդամ երկրների պետութիւնների կամ կառավարութիւնների ղեկավարները, հաւաքւում է առնւազն տարին մէկ անգամ, որոշումներն ընդունւում են փոխհամաձայնութեամբ։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թւականի մայիսի 8-ին։

Related Articles

Back to top button