
«ԱԼԻՔ» – Զինւած ուժերի գլխաւոր շտաբը պաշտօնապէս հերքել է հանգուցեալ նախագահ Էբրահիմ Ռէյիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին որոշ լրատւամիջոցների պնդումներ:
ԶՈՒ ԳՇ-ն «իրազեկ աղբիւրին» յղում անող «Ֆարս» գործակալութեան հրապարակած լուրը կեղծիք է անւանել:
Յիշեցնեք, որ աւելի վաղ «Ֆարս» լրատւական գործակալութիւնը յղում կատարելով հետախուզական ծառայութիւնների իր իրազեկ աղբիւրին, տեղեկացրել էր. «Անվտանգութեան եւ հետախուզական ծառայութիւններն աւարտել են մանրամասն հետաքննութիւնը, եւ միանգամայն վստահ են, որ միջադէպը դժբախտ պատահար է:
Ուղեւորների թիւը գերազանցել է սահմանաչափը, ուղղաթիռը չի կարողացել անհրաժեշտ բարձրութիւն հաւաքել եւ մառախլապատ պայմաններում բախւել է սարին»:
«Ֆարս»-ի լրահոսում յայտնւած տեղեկատւութիւնը լայն արձագանգ էր գտել միջազգային ԶԼՄ-ներում եւ սոցիալական հարթակներում: