ՄիջազգայինՔաղաքական

Պուտինը չի պատրաստւում հանդիպել Զելենսկիի հետ

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստւում հանդիպել Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Այս մասին ըստ ռուսական ՏԱԱՍ-ի՝ յայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովը։

«Կարծում եմ, որ Զելենսկու եւ Պուտինի հանդիպման հաւանականութիւնը մինչեւ օգոստոսի աւարտը զրոյական է։ Հետագայում եւս շանսերը չափազանց փոքր են կամ ընդհանրապէս բացակայում են։ Պուտինի եւ Զելենսկու գագաթնաժողովը ոչ աւելի, քան Թրամփի ֆանտազիան է։ Հաւանաբար նա կամ սխալ է հասկացել Պուտինի դիրքորոշումը, կամ մոլորութեան մէջ է գցւել»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Աւելի վաղ Կրեմլի ղեկավարի օգնական Իւրի Ուշակովը կարծիք էր յայտնել, որ Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ բանակցութիւններում «ներկայացուցիչների մակարդակի բարձրացման» գաղափարը: Ուշակովը չի յստակեցրել, թէ կոնկրետ ինչ նկատի ունի հանդիպումների մակարդակի բարձրացում ասելով, եւ չի նշել առաջնորդների հանդիպման հնարաւորութեան մասին: Բայց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիտը պնդում էր, որ Պուտինը համաձայնել է երկկողմ հանդիպում ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ։

Related Articles

Back to top button