ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Վեհափառ Հայրապետն ընդունեց Իրանի դեսպանին եւ հոջ. Ջաւադի Ամոլիին

Կարեւորւել է միջկրօնական երկխօսութեան եւ հայ-իրանական մշակութային համագործակցութեան ընդլայնումը

Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական պատւիրակութեան եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած հանդիպման ընթացքում քննարկւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ կրօնական, մշակութային եւ գիտական համագործակցութեան զարգացման ուղիները, այս մասին է յայտնել Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան լրահոսը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Խալիլ Շիրղոլամին, «էսրա» հիմնադրամի նախագահ հոջ. Մորթեզա Ջաւադի Ամոլին, ՀՀ-ում Իրանի մշակոյթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը եւ Երեւանի Կապոյտ մզկիթի իմամը։

Կողմերը, ընդգծելով Իրանի եւ Հայաստանի պատմական յարաբերութիւնների հարուստ անցեալը, կարեւորել են աստւածային կրօնների դերը խաղաղութեան, համակեցութեան եւ մարդկային արժէքների պահպանման գործում։ Միաժամանակ շեշտւել է երկու երկրների կրօնական, մշակութային եւ գիտական կենտրոնների միջեւ շարունակական համագործակցութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը, մասնաւորապէս՝ Ղոմի հոգեւոր ճեմարանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեւ։

 

Related Articles

Back to top button