Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուսաստանն իր վերահսկողութեան տակ է վերցրել Ֆէոդորովկա բնակավայրը

«ԱԼԻՔ» – ՌԴ ՊՆ տեղեկատւութեան համաձայն՝ ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողութեան տակ է վերցրել Ֆէոդորովկա բնակավայրը Դոնեցկում եւ Նովովասիլեւսկոյէ բնակավայրը  Զապորոժիէի մարզում:

Նոյն տեղեկատւութեան համաձայն՝ ՌԴ պաշտպանական ուժերը գիշերւայ ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում պայթեցրել են Ուկրաինայի ԶՈՒ 184 անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին յղում անելով ՌԴ ՊՆ-ին։ «Ժամը 23:00-ից մինչեւ 7:00-ը հերթապահական հակաօդային պաշտպանութեան միջոցներով ոչնչացւել են 184 ուկրաինացի անօդաչու թռչող սարքեր»,- նշւած է ամփոփագրում։

Ռուսական  զօրքերը, ի պատասխան Ուկրաինայի զինւած ուժերի քաղաքացիական ենթակառուցւածքների վրայ յարձակումների, պատասխան հարւածներ են հասցրել  բացառապէս ռազմական օբիեկտների եւ Ուկրաինայի ռազմարդիւնաբերական համալիրի ձեռնարկութիւնների նկատմամբ։

Related Articles

Back to top button