Հայաստան - ԱրցախՔաղաքական

Անգամ Բաքւում են սկսել կասկածել Փաշինեանի վերընտրւելուն

Թւում էր, թէ Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինեանին քարտ բլանշ տւեց, որ խաղաղութեան կեղծ քարոզով 2026-ին վերարտադրւի, յետոյ կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խօսում են, որ անգամ Բաքւում են սկսել կասկածել նրա վերընտրւելուն, ուստի ուզում են հնարաւորինս շուտ ստանալ իրենց ուզածը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն յայտարարեց, որ «4 անկլաւների վերադարձի հարցն իր ուշադրութեան կենտրոնում է»։ Փաշինեանն արձագանքեց․ «Սահմանազատման արդիւնքում պէտք է վերադարձնենք Արծւաշէնը եւ միւս օկուպացւած ինքնիշխան տարածքները»։ Իրականում, սա Տիգրանաշէնը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանայ, որ Վայոց ձորն ու Սիւնիքը մի օր կարող են կտրել Հայաստանից: Իսկ Արծւաշէնի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարաւոր չէ բնակեցնել։

Փաշինեանը, իհարկէ, խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրութիւններից յետոյ, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշէնը յանձնելուց յետոյ վերարտադրւելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթէ Բաքւում երկու ոտքը մէկ մաշիկի մէջ դնեն, հնարաւոր է՝ իշխանութիւնը հապճեպ արտահերթ ընտրութիւնների գնայ։

«Հրապարակ»

Related Articles

Back to top button