ՄիջազգայինՔաղաքական

Օրբան. «ԵՄ-ն գտնւում է փլուզման փուլում, Ուկրաինան կը բաժանւի 3 գօտու»

«ԱԼԻՔ» – ԵՄ-ն գտնւում է քայքայման վիճակում, եւ եթէ արմատական ​​փոփոխութիւններ չլինեն, յաջորդ եօթամեայ բիւջէն վերջինը կը լինի։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա, միաժամանակ, կանխատեսել է Ուկրաինայի բաժանումը ռուսական, ապառազմականացւած եւ արեւմտեան գօտիների՝ հակամարտութեան աւարտից յետոյ։

«Այսօր եւրոպացիները «էլեգանտօրէն» խօսում են անվտանգութեան երաշխիքների մասին, բայց այդ երաշխիքներն իրականում նշանակում են Ուկրաինայի բաժանում։ Արդիւնքում կը լինի ռուսական գօտի, ապառազմականացւած գօտի եւ, վերջապէս, արեւմտեան գօտի, որի ուրւագծերի եւ կարգավիճակի մասին մենք դեռեւս որեւէ յստակ բան չենք կարող ասել»,- նշել է Օրբանը։

Նրա խօսքով՝ Արեւմուտքը փաստացի ճանաչել է ռուսական գօտու գոյութիւնը, եւ «քննարկումը միայն այն մասին է, թէ արդեօք այն բաղկացած կը լինի երկու, չորս, հինգ, թէ վեց շրջաններից»։

Related Articles

Back to top button