Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում է ինչ-որ բան անում. Թորոսեանը՝ Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին

Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում, այս մասին Հանրայինի եթերում յայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսէն Թորոսեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն:

«Երբ հարեւանների հետ յարաբերութիւնների կարգաւորման փուլում ես, երբ ուզում ես յարաբերութիւնները նորմալացնել, երբ նման հարց ես բերում օրակարգ, ճիշտ չէ։

Մենք փորձում ենք խաղաղութիւն կառուցել մեր հարեւանի հետ, կարծում եմ՝ եթէ անգամ իրենք անում են այդպիսի քայլեր, ուզում են սադրել, մենք պէտք է իմաստուն գտնւենք եւ չանենք նման քայլեր»,- ասել է նա:

Related Articles

Back to top button