Խորտակւող նաւակը լքող առնետը կամ ինչպէս դառնալ յատուկ յանձնարարութիւններով «ընդդիմադիր»
Էդմոն Մարուքեանը յայտարարել է, որ այլեւս չի լինելու Նիկոլ Փաշինեանի յատուկ յանձնարարութիւններով դեսպանը։
«Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերութիւններն անհնարին են դարձնում իմ հետագայ ներգրաււածութիւնը արտաքին քաղաքական ճակատում»,- ասել է «լուսաւոր» Էդմոնը։
Էդմոնը միամիտ լոռեցու իմիջի մէջ մտած փորձում է մարդկանց միամիտի տեղ դնել։
Այդ ի՞նչ տեսլականների տարբերութիւն է, որը ստիպել է «գերսկզբունքային» սոյն յաճախորդին հրաժարական տալ։ Նիկոլը տարիներ շարունակ նոյն տեսլականի մէջ է եղել։ Այն պահին, երբ Էդմոնի համար պաշտօն յօրինեցին, այդ պահից սկսած էլ Նիկոլի մօտ բան չի փոխւել։ Էդմոնը նիկոլական քաղաքականութիւնը, այդ թւում՝ Արցախի յանձնումը պաշտպանում էր մարմնի բոլոր մասերով ու յատկապէս՝ հետոյքով։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Թուրքիայի նախապայմանները բաւարարելը, Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներում մանրադրամ դարձնելը Նիկոլ Փաշինեանի մշտական գիծն է եղել եւ հիմա էլ նոյնը շարունակւում է։ Էդմոնը սպասարկել է նիկոլական այդ գիծը։ Այնպէս որ թող «կռուտիտներ» չանի, թէ բա՝ բան է փոխւել, տեսլականներս չի համընկնում։ Բան չի՛ փոխւել։
«Ելքի» ռուբիկ–կուբիկը
Եւ այսպէս, Էդմոն Մարուքեանը դարձաւ բազմակիօրէն տարած ու յետ բերած «կլասիկ» յաճախորդ։ Նախկին իշխանութիւնների օրօք նա նրանց յաճախորդն էր եւ «Ելք» դաշինքով մտցւեց խորհրդարան։ 2018-ից յետոյ դարձաւ Նիկոլի յաճախորդը՝ մինչեւ այդ հասցնելով Նիկոլից բաժանւել (այդ փուլում Ալէն Սիմոնեանը Էդմոնին անւանում էր «քաղաքական տրեապկայ», իսկ Էդմոնը Ալէնին՝ «անբարոյականի վաստակ»․ սա այն եզակի դէպքերից էր, երբ որեւէ մէկի հետ իմաստ չունէր վիճելը, քանզի կողմերն իրար լաւ էին ճանաչում)։
Հիմա Էդմոնը կրկին Նիկոլից բաժանւում է («Ելք»-ի երրորդ մասը՝ մասնագիտութեամբ Վազգէն Սարգսեանի եղբայր աշխատող Արամը, Նիկոլի հետ քիրւայութիւն է անում Երեւանի աւագանիում ու հաւատարմօրէն իրականացնում իր յաճախորդական ֆունկցիան Նիկոլի համար այնպէս, ինչպէս նախկին իշխանութիւնների մօտ էր իրականացնում)։ «Ելք» դաշինքը ռուբիկ-կուբիկի պէս պարբերաբար քանդւում-հաւաքւում է։
Թէ ինչու է Էդմոնը հիմա զգացել, որ տեսլականների տարբերութիւն ունի Նիկոլի հետ, դժւար է ասել։ Մի մասի կարծիքով՝ «միամիտ լոռեցին» օդում որսացել է Նիկոլի խորտակւող նաւակի թեման ու փորձում է առնետաբար լքել այն։ Միւս մասը կարծում է, որ Էդմոնին գործուղել են ընդդիմադիր դաշտ, որպէսզի քւէ փախցնի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ։ Երրորդներն էլ կարծում են, որ Նիկոլն է «պասլատ» արել «կլասիկ» Էդմոնին։
Մեծ հաշւով արդէն էական չէ, թէ Էդմոնի հեռացման պատճառը որն է։ Պէտք է յստակ ֆիքսել, որ Էդմոնը, Նիկոլը, Արամիկը եւ միւսները նախկինից մնացած բալաստ են եւ պէտք է մերժւեն մեր հանրութեան կողմից։ Մերժւեն ամբողջութեամբ ու վերջնականօրէն։ Այլապէս այս թատրոնը սրտխառնոց է առաջացնում։ Թատրոն, որի համար Արցախով վճարեցինք ու Հայաստանով կարող ենք վճարել։
Հայկ Ուսունց
7or.am