Հայաստան - ԱրցախՔաղաքական
Փաշինեանը Ջիլիզա գիւղը յանձնում է Վրաստանի՞ն․ վրացական ԶԼՄ-ներ

Vector News-ը գրում է.
«Ըստ վրացական մի շարք ԶԼՄ-ների՝ Հայաստանը դիտարկում է սահմանազատման գործընթացի շրջանակում Վրաստանին սահմանամերձ մէկ գիւղ փոխանցելու հնարաւորութիւնը։ Այս տեղեկութիւնները սկսեցին տարածւել այն բանից յետոյ, երբ Նիկոլ Փաշինեան յայտարարեց, որ կողմերը համաձայնութեան են հասել պետական սահմանի սահմանազատման գործընթացը աւարտելու վերաբերեալ։
Դեռեւս 2024 թւականի յունւարին, Թբիլիսի կատարած այցի ընթացքում, Փաշինեանը նշել էր, որ կողմերը պայմանաւորւել են արագացնել այս գործընթացը։ Արդէն մարտին ԶԼՄ-ներում տեղեկութիւններ յայտնւեցին, որ սահմանազատման շրջանակում Հայաստանը կարող է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գիւղը, որը գտնւում է երկու երկրների սահմանին՝ Լոռու մարզի Ալավերդու շրջանում»։



