ՄիջազգայինՄշակութային

Նոր սկանդալ Պիկասոյի հակապատերազմական գլուխգործոցի շուրջ

«Գուեռնիկան»՝ Պաբլօ Պիկասոյի հակապատերազմական շեդեւրը (գլուխգործոցը) եւ օդային ռմբակոծութիւններով բասկերի սպանդի խորհրդանիշը, Ֆրանկոյի դիկտատուրայից յետոյ Մադրիդ վերադարձից 40 տարի անց կրկին դարձել է քաղաքական վէճերի կենտրոնում:

Ինչպէս հաղորդում է The Guardian-ը, Բասկ կառավարութեան ղեկավար Իմանուէլ Պրադալեսը խնդրել է, որ «Գուեռնիկա» վրձնանկարը մի քանի ամսով տեղափոխւի Մադրիդի Reina Sofía թանգարանից՝ որն իր տունն է 1992 թւականից։ Պրադալեսն ասել է, որ այն առաջին անգամ Բիլբայոում տեսնելը կը լինէր իւրատեսակ փոխհատուցում Բասկ ժողովրդի համար։ Սակայն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարութիւնը մերժել է այդ առաջարկը՝ անվտանգութեան նկատառումներից ելնելով։

Պիկասօն, ոգեշնչւած լինելով նացիստական Գերմանիայի աւիացիայի եւ Ֆրանկոյի զօրքերի կողմից խաղաղ բնակչութեան զանգւածային ռմբակոծութիւնների մասին մամուլի հաղորդումներից, «Գուեռնիկա»-ն նկարել է 1937 թւականին՝ Փարիզում, աւելի քան մէկ ամսւայ ընթացքում։

Related Articles

Back to top button