Փաշինեան. «Կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, պէտք է վերադարձնենք»

«ԱԼԻՔ» – Սահմանազատման գործընթացը պէտք է շարունակւի։ Այս մասին օգոստոսի 9-ին, հեռավար կարգով հրաւիրւած ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինեանը։
«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ պատկանում են մեզ, բայց գտնւում են Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ, բայց նաեւ պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնւում են մեր վերահսկողութեան տակ։ Պիտի սահմանազատման գործընթացը շարունակւի եւ այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պէտք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պէտք է վերադարձնեն մեզ։ Կամ էլ համարժէքութեան սկզբունքի հիման վրայ կամ օրինակ հանրաքւէների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականացւի այն տրամաբանութեամբ, որ 29,743 քմ կմ տարածքը անխախտելի մնայ»,- նշել է նա։