
«ԱԼԻՔ» – Բուշեհրի մօտակայքում գտնւող Մինաբ քաղաքի դատախազը յայտարարել է. «ԱՄՆ-ի եւ ոճրագործ սիոնիստական ռեժիմի կողմից դպրոցի վրայ իրականացւած յանցաւոր յարձակման հետեւանքով, մինչեւ լուրը կազմելու պահը զոհւել է 148 աշակերտ, վիրաւորւել’ 95 երեխայ։ Փլատակների տակ որոնողական աշխատանքները դեռ շարունակւում են։
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, «Շաջարէ Թայեբէ» տարրական դպրոցի դէմ իրականացւած յարձակումը տեղի է ունեցել շաբաթ առաւօտեան, որի արդիւնքում թիրախաւորւել է տարրական աշակերտների աղջկանց դպրոցը: Յարձակման պահին դպրոցում եղել է շուրջ 250 աշակերտ: Զոհերի թւում կան նաեւ ուսուցչական կազմի եւ աշակերտների ծնողներ։
Մինաբի դատախազը յայտարարել է. «Բոլոր ուժերը, այդ թւում՝ հիւանդանոցները, բերւած են պատրաստ վիճակի»:



