ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Զելենսկու ներկայութիւնն այնքան էլ կարեւոր չէ Ուկրաինայի կարգաւորմանը նւիրւած հանդիպումներում»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News ռադիոկայանին տւած հարցազրոյցում ասել է, որ Վոլոդիմիր Զելենսկու ներկայութիւնն այնքան էլ կարեւոր չէ Ուկրաինայի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը նւիրւած հանդիպումներում։

«Զելենսկին դժգոհում է, որ Սաուդեան Արաբիայում կայացած հանդիպմանը ներկայ չէր։ 3 տարի մասնակցել է տարբեր հանդիպումների եւ ոչ մի արդիւնք։ Այնպէս որ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ նրա ներկայութիւնը կարեւոր է»,- ասել է ԱՄՆ նախագահը։ 

Yerevan today-ի համաձայն՝ նա ընդգծել է, որ Զելենսկին հանդիպմանը չի հրաւիրւել, քանի որ նա շատ վատ է հանդէս եկել որպէս բանակցող։ 

«Ես նրա գործողութիւններին հետեւել եմ տարիներ շարունակ եւ դիտել եմ, թէ ինչպէս է նա բանակցում առանց խաղաքարտերի»,- ասել է Թրամփը։ 

Related Articles

Back to top button