ՄիջազգայինՔաղաքական

Մեծ Բրիտանիան պատրաստւում է պարեկել Ուկրաինայի երկինքը պատերազմի աւարտից յետոյ

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիան կարող է օգտագործել Typhoon կործանիչները՝ Ուկրաինայի երկնքում պարեկելու համար պատերազմի աւարտից եւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրումից յետոյ, The Times-ին յայտնել են բրիտանական կառավարութեան եւ թագաւորական ռազմաօդային ուժերի իրազեկ աղբիւրները: Նրանց խօսքով՝ Լոնդոնում քննարկւում է Ուկրաինայի համար «օդային ոստիկանութեան» ստեղծման հարցը, որը նման է ՆԱՏՕ ծրագրին, ըստ որի՝ դաշինքը 2004-ից պաշտպանում է Բալթեան երկրների օդային տարածքը։ Այս տարբերակն աւելի հաւանական է թւում, քան երկրի վրայով ոչ թռիչքային գօտու ստեղծումը, քանի որ վերջինի դէպքում ինքնաթիռները պէտք է շուրջօրեայ պարեկութիւն կատարեն Ուկրաինայի երկնքում, պարզաբանել է թերթի զրուցակիցներից մէկը։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

Ենթադրւում է, որ «ոստիկանական առաքելութեանը» կը ներգրաւեն «մինչեւ ատամները զինւած» եւ միշտ թռիչքի պատրաստ տասնեակ մարտիկներ, որոնց նախատեսւում է տեղակայել Լեհաստանում։ Նման որոշումը կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների մի մասը, ինչպէս նաեւ հնարաւորութիւն կը տայ ներգրաւել ռազմական աւելի փոքր զօրակազմ՝ տեղում խաղաղ համաձայնագրերի պահպանումը վերահսկելու համար, նշել է Times-ը։ Միաժամանակ, Մեծ Բրիտանիան դրա համար ստիպւած կը լինի օգտագործել զգալի թւով ինքնաթիռներ եւ ՀՕՊ համակարգեր։ Այս հարցի շուրջ քննարկումները վաղ փուլում են, սակայն թերթի զրուցակիցը Թագաւորական ռազմաօդային ուժերում ընդգծել է. «Մենք պատրաստ ենք անել այն, ինչ մեզ կասեն»։

Related Articles

Back to top button