ՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «ԵԱՏՄ-ն կարող է դառնալ G20-ի անդամ»

«ԱԼԻՔ» – Եւրասիական տնտեսական միութիւնը (ԵԱՏՄ) դրսեւորում է դրական դինամիկա, ներդրումներ է կատարում համաշխարհային տնտեսական կապերի զարգացման մէջ եւ ապագայում կը կարողանայ յաւակնել Մեծ քսանեակում (G20) տեղ ունենալու համար։ Ինչպէս փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին  Հարաւային Աֆրիկայում G20-ի արտգործնախարարների հանդիպման արդիւնքների վերաբերեալ  մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

Tert.am-ի համաձայն՝ նա յիշեցրել է, որ անցեալ տարւանից Աֆրիկեան միութիւնն արդէն դարձել է «G20» լիիրաւ անդամը, եւ այժմ դրանով հետաքրքրւած են Արաբական պետութիւնների լիգան եւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան աւազանի երկրների համայնքը։

«Ողջունում ենք այդ տրամադրւածութիւնը եւ կարծում ենք, որ ինչ-որ պահի Եւրասիական տնտեսական միութիւնը կարող է յաւակնել նմանատիպ կարգավիճակի, քանի որ վերոյիշեալ բոլոր ասոցիացիաները միջազգային տնտեսական յարաբերութիւնների զարգացման գործում իրենց ներդրման առումով դրական դինամիկա են դրսեւորում»,- նշել է նախարարը։

Related Articles

Back to top button