ՄիջազգայինՔաղաքական

The Wall Street Journal. «Առանց ԱՄՆ ռազմական օգնութեան ուկրաինական բանակը կը կարողանայ կռւել միայն վեց ամիս»

«ԱԼԻՔ» – Առանց ամերիկեան զէնքի նոր մատակարարումների՝ Ուկրաինան կը կարողանայ իր ներկայիս տեմպերով կռւել մինչեւ մօտաւորապէս ամառւայ վերջ։ Թէեւ նա զգալիօրէն աւելացրել է իր ռազմական արտադրութիւնը, եւ եւրոպական ռազմարդիւնաբերական համալիրը դանդաղ, բայց հաստատ թափ է հաւաքում, առանց ԱՄՆ-ի, Ուկրաինան կը կորցնի մի շարք կարեւոր զինատեսակներ, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանութեան ոլորտում:

Իր լիազօրութիւնների աւարտին Բայդէնի վարչակազմը առաւելագոյն հնարաւոր քանակութեամբ ռազմական տեխնիկա եւ զինամթերք է ուղարկել Ուկրաինա եւ պայմանագրեր է կնքել դրանց արտադրողների հետ, որոնք մատակարարումները կիրականացնեն մինչեւ 2026 թւականը։ Սակայն այս ընթացքում նրանք չեն կարողանայ բաւարարել ուկրաինական բանակի բոլոր կարիքները։ Զէնքը, որը Բայդէնը յատկացրել եւ պատւիրել է, պէտք է բաւարար լինեն, որպէսզի ուկրաինացիները պահեն իրենց ներկայիս տեմպերով պայքարը առնւազն մինչեւ տարւայ կէսը,The Wall Street Journal-ին ասել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտօնեայ Սելեստ Վոլանդերը: Հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button