ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Զելենսկին պէտք է պատրաստ լինի Պուտինի հետ համաձայնութեան գալու»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ է համաձայնագիր՝ նշելով, որ ինքը կխօսի Պուտինի եւ Զելենսկու հետ: Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները։

Նա շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պէտք է պատրաստ լինի համաձայնութեան գալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջ դնելու համար ուկրաինական գրեթէ երեք տարի տեւող պատերազմին։

«Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել»,-նշել է Թրամփը։

Նա յաւելել է, որ կը խօսի Պուտինի եւ Զելենսկու հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին՝ յայտարարելով, որ իրեն անհանգստացնում են արիւնոտ սպանդի կադրերը։

«Դա պէտք է դադարեցւի»,-ընդգծել է Թրամփը:

Նա ուղղակիօրէն չպատասխանեց հարցին՝ համարո՞ւմ է արդեօք, որ բանակցութիւնների միջոցով կարգաւորման շրջանակում պատերազմին վերջ դնելու համար Ուկրաինան պէտք է տարածք զիջի Ռուսաստանին:

Թրամփը նշել է, որ վիճելի տարածքների մեծ մասը աւերակների է վերածւել եւ որ դրա վերականգնման համար հարիւր տարի կպահանջւի:

Related Articles

Back to top button