ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Իրանի Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատւիրակութիւնն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատւիրակութիւնը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պօղոսեանի եւ Դաւիթ Դանիէլեանի ուղեկցութեամբ յունւարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայութիւնից։
Իրանի Իսլ. խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդեանը եւ պատւիրակութեան անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող յուշակոթողին եւ յարգել սրբադասւած նահատակների յիշատակը: