Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ամենասարսափելի առաքելութիւնը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

«Մեծարգոն» (Փաշինեան-ԽՄԲ.) նոյեմբերի 13-ին պաշտօնապէս յայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարւելը իր եւ իր թիմի առաքելութիւնն էր։ Սրանով նա, ըստ էութեան, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատւութիւնը։ Այնուհանդերձ, թիմի ներկայացուցիչներն իներցիայով շարունակում են արտասանել նախկին, հնացած հրահանգը, թէ՝ «Արցախը յանձնեցին դաշնակցութիւնը, նախկինները, ռուսները»։

Վստահաբար, սա խօսում է ինֆորմացիայի ուշ տեղ հասնելու փաստի մասին միայն։ Օրեր անց, երբ «առաքելութեան մասին» հրահանգը տեղ հասնի, հերթով հպարտանալու են իրենց՝ այդ «առաքելութեան մաս» լինելու փաստով։

Սա յատկապէս հետաքրքիր է վերջին օրերի ամենակարեւոր սպառնալիքի ֆոնին՝ այսքանից յետոյ հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը, յաւելեալ ինչ-որ նամակներ կամ գրագրութիւն։ Ինչքան էլ «սպառնալիքը» ուռճացւի, փիառւի, այն ի սկզբանէ ունի կանխատեսելի արդիւնք։ Ինչ էլ գրւած լինի 26-ամեայ բանակցային աշխատանքային թղթերում, քննարկւած-ընդունւած-լրամշակւած թղթերում, հաճելի-անդուր-վիճելի կէտերում, վերջնարդիւնքում դրանք բոլորը ենթադրում էին, որ հայկական Արցախ ԼԻՆԵԼՈՒ էր, եւ 5000 զոհ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ։

Ինչ թուղթ էլ հրապարակւի, իրականութիւնը սա է։ 2018-ից մերժել են բոլոր բանակցային թղթերը եւ ստացել այսօրւայ պատկերը։ Սա է նրանց «առաքելութեան» ամբողջ բովանդակութիւնը։

Related Articles

Back to top button