Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Վաղարշապատում եթէ ընտրողը ձայնը տալիս է ՔՊ-ի թեկնածուին, պէտք է իմանայ, որ իր ձայնը գնում է Նիկոլին»

«ԱԼԻՔ» – «ՏԻՄ ընտրութիւններում մի առանձնայատկութիւն կար, որը մեր ժամանակներում այլեւս չպէտք է գործի»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով վաղը՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրութիւններին:

«Մարդիկ համայնքի ղեկավար ընտրում էին` ելնելով, բարեկամական, ընկերական, թաղային առանձնայատկութիւններից եւ շատ յաճախ չէին էլ յիշում կամ չգիտէին, թէ իրենց պայմանական ծանօթն ինչ կուսակցութեամբ է առաջադրւել:

Հիմա դա պէտք է լինի սկզբունքային:

Վաղարշապատում եթէ ընտրողը ձայնը տալիս է ՔՊ-ի թեկնածուին պէտք է իմանայ, որ անկախ այն հանգամանքից վերջինս մանկութեան ընկեր է՞, բարեկամ է՞, թէ՞ համագիւղացի, իր ձայնը գնում է Նիկոլին:

Աւելի պարզ ասած, ՔՊ թեկնածուին ձայն տւողը ընտրում է Արցախ յանձնածին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին, Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակում գործածին, երկիրը յանցագործութեան ճիրան մտցրածին, բռնութիւնն ու քաղաքական հետապնդումը գործելաոճ ընտրածին:

Եւ որ ամենավտանգաւորն է` ընտրութիւնն այս կամ այն անձին, ուժին պատասխանատւութեան ստանձնում է:

Ուզում ե՞ս պատասխանատւութիւն ստանձնել գործող ռեժիմի, դրա առաջնորդի կամ դրա մանկլաւիկների յանցանքների եւ դաւաճանութեան համար: Յուսով եմ: ոչ:

Յ. Գ. – Վաղարշապատի այս պրոցեսն ունի նաեւ դրական կողմ, որովհետեւ դրանում առաջադրւել են ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ մարդիկ նաեւ ներսում ընտրութեան հնարաւորութիւն ունեն»,-գրել է նա:

Related Articles

Back to top button