ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սիոնիստական ռեժիմի վարչապետի ճակատագիրը մշուշի մէջ

«ԱԼԻՔ» – ԻՅՊԿ-ի յայտարարութեան համաձայն իրականացրած հրթիռային վերջին համազարկից յետոյ սիոնիստական ռեժիմի վարչապետի ճակատագիրը մնում է մշուշի մէջ։

«Թասնիմ» գործակալութեան համաձայն, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը յայտարարել է. «Սիոնիստների յանցագործ վարչապետի գրասենեակը եւ այդ ռեժիմի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի թաքստոցը, 10-րդ ալիքի «Խէյբար» հրթիռների թիրախային եւ անակնկալ յարձակումների արդիւնքում, յայտնւել են Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի պատժիչ հարւածների թիրախում»։

Իրանի հրթիռային յարձակումների 10-րդ ալիքը կենտրոնացած էր սիոնիստական ռեժիմի կառավարական համալիրի վրայ, եւ այդ յարձակումների մասին լրացուցիչ տեղեկութիւնները հանրութեանը հասանելի կը լինի շուտով:

Related Articles

Back to top button