ՄիջազգայինՔաղաքական

Մոսկւայում մեկնաբանել են պատերազմները դադարեցնելու մասին Թրամփի յայտարարութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահական ընտրութիւններում իր յաղթակաի մասին յայտարարած Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայում դիմելով իր աջակիցներին, ասել է, որ դադարեցնելու է պարտերազմները:

«Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք»,- ասել է նա:

Այս յայտարարութեանն ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ արձագանգել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Հակամարտութիւնների դադարեցման անհրաժեշտութեան մասին Թրամփի թէզը ենթադրում է, որ դրա համար պէտք է լինեն կոնկրետ գործողութիւններ»,- ասել է նա:

Աւելի ուշ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը յայտարարել է, որ դեռ վաղ է որեւէ եզրակացութիւն անել ԱՄՆ ընտրութիւններում յաղթած Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականութեան մասին, ներառեալ՝ ուկրաինական հակամարտութեան կարգաւորման առումով:

Ըստ Պեսկովի՝ Թրամփի յաղթանակին վերաբերող լաւատեսութիւնը, որը կարելի է տեսնել ռուս քաղաքական գործիչների մեկնաբանութիւններում, միանգամայն հասկանալի է. Թրամփի բաւականին կոշտ յայտարարութիւններին զուգընթաց «եղան նաեւ յայտարարութիւններ, որոնք վկայում էին միջազգային ասպարէզում նրա խաղաղարար ձգտումների» եւ «հին պատերազմների շարունակման եւ նոր պատերազմների բռնկման պարոյրը կտրելու նրա մտադրութեան մասին»։

Կրեմլի պաշտօնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ երբ ընտրւած նախագահը մտնում է Օւալաձեւ աշխատասենեակ, «նրա յայտարարութիւնները երբեմն այլ երանգ են ստանում»։

«Մենք բազմիցս նշել ենք, որ ԱՄՆ-ն ի վիճակի է նպաստել Ուկրաինայի հակամարտութեան դադարեցմանը»,-յայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ, իհարկէ, դա հնարաւոր չէ անել մէկ օրում, բայց մի քանի ամսւայ ընթացքում դա միանգամայն հնարաւոր է։ Դրա համար, ըստ նրա, Վաշինգտոնը պէտք է «դադարի կերոսին լցնել եւ հակամարտութիւն հրահրել»:

 «Բայց դա կարւի՞ եւ ինչպէ՞ս, եթէ այո, մենք կը տեսնենք յունւարից յետոյ»,-ընդգծել է Պեսկովը:

Related Articles

Back to top button