ՄիջազգայինՔաղաքական
ՀԱՄԱՍ-ը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ հաստատելով Հանիէի նահատակութիւնը
«ԱԼԻՔ» – Պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժումը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ, հաստատելով իր առաջնորդ Իսմայիլ Հանիէի եւ նրա թիկնապահի նահատակութիւնը.
«Իսլամական Դիմադրութեան ՀԱՄԱՍ շարժումը ցաւակցում է Պաղեստինեան մեծ ազգին, իսլամական եւ արաբական օմմային ու աշխարհի բոլոր ազատատենչներին շարժման Քաղաքական բիւրոյի ղեկավար, մուջահիդ եղբայր՝ Իսմայիլ Հանիէի նահատակութեան կապակցութեամբ, Թեհրանում գտնւող նրա կեցավայրի վրայ սիոնիստական թշնամու յարձակման հետեւանքով այն բանից յետոյ, երբ նա մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նորընտիր նախագահի երդմնակալութեանը»,- ասւած է շարժման հրապարակած հաղորդագրութեան մէջ: