ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հորմոզը՝ նոր բանակցութեան կիզակէտ. Թեհրանը դեռ չի բացի նեղուցը

Իրան-Օման պայմանաւորւածութիւն՝ սահմանափակ տարանցման համար. Իսկ Վաշինգտոնը յայտարարում է նեղուցի ականազերծման մասին

Հորմոզի նեղուցի շուրջ ստեղծւել է նոր իրադրութիւն: Իրանը եւ Օմանը պայմանաւորւել են ժամանակաւոր տարանցիկ միջանցք ստեղծելու շուրջ, սակայն Թեհրանը յայտարարել է, որ նեղուցը շարունակում է փակ մնալ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել իր ստանձնած պարտաւորութիւններին։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ամերիկեան նաւատորմը չէզոքացրել է Հորմոզում տեղադրւած ականները՝ զգուշացնելով, որ դրանց նոր տեղադրումը կը դիտարկւի որպէս թիրախաւորման հիմք։ Օրերս Թեհրան կատարած Ասիֆ Մոնիրի այցը եւս խօսում է այն մասին, որ կողմերը շարունակում են ուղերձների փոխանակման եւ միջնորդաւորւած շփումների գործը:

ԶԼՄ-ների համաձայն՝ Հորմոզի հարցը վերածւել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների հիմնական լծակներից մէկի։ Թեհրանը, մի կողմից, պահպանում է նեղուցի նկատմամբ վերահսկողութիւնը, իսկ միւս կողմից՝ Օմանի միջոցով ճանապարհ կայ (ԱՄՆ-ի պնդումներով) սահմանափակ ծովային հաղորդակցութեան համար։

Related Articles

Back to top button