ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դէմ

«ԱԼԻՔ» – «Իսրայէլցիները ոչ միայն օգնեցին Ադրբեջանին 2020 թւականին Լեռնային Ղարաբաղում սանձազերծած դաժան պատերազմում, այլեւ Բաքւին պատասխանեցին փոխադարձութեամբ՝ Իսրայէլի եւ Իրանի միջեւ 12-օրեայ պատերազմի սկզբում իսրայէլցիներին թոյլ տալով անօդաչու թռչող սարքերով բազմաթիւ հարւածներ հասցնել իրանական հրթիռներին եւ հակաօդային պաշտպանութեան համակարգերին»: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է The National Interest-ը։

«Աւելին, Իսրայէլը շարունակում է Ադրբեջանն օգտագործել որպէս Իսլամական Հանրապետութեան դէմ իր անօդաչու թռչող սարքերի եւ հետախուզական գործողութիւնների համար իւրատեսակ առաջադէմ օպերատիւ բազա»։ 

Եթէ Ադրբեջանը կարողանայ լիովին իւրացնել Հայաստանի միջով անցնող միջանցքը, կը կարողանայ կառուցել խողովակաշար, որը կը կապի իր գազային հանքավայրերը թուրք սպառողների հետ։ Մինչեւ վերջերս, ադրբեջանցիները ստիպւած էին Իրանին տարանցման գումար վճարել՝ թուրք սպառողներին իրենց բնական գազը մատակարարելու համար։ Սակայն, եթէ Բաքւի ղեկավարութիւնը կարողանար խողովակաշար կառուցել այս միջանցքով, դա կանջատէր Իրանին մատակարարումներից՝ այդպիսով զրկելով Թեհրանին եկամտի մէկ այլ կարեւոր աղբիւրից հէնց այն ժամանակ, երբ Իրանն արդէն իսկ Արեւմուտքի պատժամիջոցների ճնշման տակ է։

Հէնց այս համատեքստում էլ Աբու Դաբիում տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնները։ Այս բանակցութիւնները երկարատեւ կրօնական վէճը լուծելու փորձ չեն, այլ մեծ աշխարհաքաղաքական խաղ՝ Եւրասիայի խորքի այն տարածքների նկատմամբ գերիշխանութեան համար, որոնք աւանդաբար գտնւում են Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի իրաւասութեան ներքոյ»,- նշում է The National Interest-ը։

Related Articles

Back to top button