ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին՝ Սիրիայի ԱԳՆ-ի հետ զրոյցում. «Թեհրանը կաջակցի Դամասկոսին ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութիւնը կաջակցի Սիրիայի Արաբական Հանրապետութեանը ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում: Այս մասին, երէկ՝ նոյեմբերի 29-ին, Սիրիայի իր գործընկերոջ՝ Բասսամ Սաբբաղի հետ կայացած հեռախօսազրոյցի ժամանակ վստահեցրել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:

Հեռախօսազրոյցի ընթացքում գործընկերները քննարկել են Սիրիայում եւ տարածաշրջանում վերջին զարգացումները: Սաբբաղն Արաղչիին տեղեկացրել է Հալէպում եւ Իդլիբում ահաբեկչական խմբաւորումների վերջին յարձակումներից յետոյ ստեղծւած իրավիճակի մասին:

Նա ընդգծել է, որ Սիրիայի կառավարութիւնն ու ժողովուրդը վճռականօրէն դէմ են ահաբեկչական խմբաւորումներին՝ շեշտելով, որ Դամասկոսը թոյլ չի տայ ահաբեկիչներին ու նրանց հովանաւորներին հասնել իրենց նենգ նպատակներին։

Իր հերթին, Արաղչին Սիրիայում թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների վերաակտիւացումն անւանել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից մշակւած դաւադրութեան մի մասն այն բանից յետոյ, երբ Սիոնիստական ​​ռեժիմը տապալւեց Լիբանանի եւ Պաղեստինի դիմադրութեան կողմից:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ վերահաստատել է Իրանի յանձնառութիւնը՝ աջակցելու Սիրիայի կառավարութեանը, ժողովրդին եւ բանակին ահաբեկչութեան դէմ պայքարում եւ տարածաշրջանային անվտանգութեան ու կայունութեան ապահովման գործում:

Related Articles

Back to top button