ԹեհրանՀամայնք

Տեղի ունեցաւ Յովիկ Մինասեանի՝ «Թեհրանի հայոց թեմի տարածքում անցեալի եւ ներկայի կրթօջախներ» գրքի շնորհանդէսը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ նոյեմբերի 29-ին, «Ռոստոմ» համալիրի սրահում տեղի ունեցաւ վերջերս հրատարակւած Յովիկ Մինասեանի «Թեհրանի հայոց թեմի տարածքում անցեալի եւ ներկայի կրթօջախներ» գրքի շնորհանդէսը:

Նախաձեռնութիւնն  Իրանահայ գրողների միութեանն էր:  Միջոցառմանը՝ Լոռեթա Ղեւոնդեանի, Իրինա Մանսուրեանի եւ Նոյ Նազարեանի ընթերցումներով գրքից հատւածներ ներկայցւեց լսարանին, որով հեղինակը պատմել է իւրաքանչիւր դպրոցի հիմնադրման ու գործունէութեան մասին հաւաքագրած իր ուսումնասիրութիւնները:

Ծրագրի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ գրքի հեղինակ Յովիկ Մինասեանը: Նա գրքի ստեղծման եւ հրատարակման ծախսերը հոգալու համար շնորհակալութիւն յայտնեց «Գիւլիզարդ հայրենակցական» միութեանը, ապա անդրադարձաւ կազմած ուսումնասիրութիւնների համար աղբիւրների հայթաթման աշխատանքներին՝ պատմելով դրանք յաղթահարելու իր մեթոդների մասին:

Յիշեցնենք, որ «Թեհրանի Հայոց Թեմի տարածքում անցեալի եւ ներկայի կրթօջախներ»-ը Յովիկ Մինասեանի հեղինակած՝ թւով 30-րդ գիրքն է:

Միջոցառման ամփոփիչ բաժնում ելոյթներով հանդէս եկան Տէր. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը եւ ԻԳՄ վարչութեան նախագահ Թորգոմ Տէր Յակոբեանը: Ապա քահանահօր ձեռամբ օրհնւեց կազմւած գրքի անդրանիկ հատորը:

Հանդիսատեսի շարքերում ներկայ էին ՊԺ-ի ներկայացուցիչը, ուսուցիչներ, եւ գրասէր միութենականներ: 

Related Articles

Back to top button