
Քանի օրէ ի վեր Քրիստոնեայ եկեղեցիների զանգերը գուժում են Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Առաջնորդ Սրբազան քահանայապետ՝ Ֆրանսիկոս Պապի վախճանումը:
Իրօք Քրիստոնեայ աշխարհը մեծ անձնաւորութիւն կորցրեց, ով լի էր հաւատքով եւ քրիստոնէական յանձնառութեամբ:
Մենք ցաւակցում ենք Կաթոլիկ աշխարհին եւ ի սրտէ աղօթում, որ Աստւած հանգուցեալ Պապի հոգին իր երնային լոյսերի մէջ հանգչեցնէ:
Այս առիթով Թեհրանահայ համայնքի եւ ողջ իրանահայութեան անունից ցաւակցում ենք Կաթոլիկ եկեղեցւոյ եւ ժողովրդին:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ