Հայաստան - ԱրցախՔաղաքական

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

Օրւայ իշխանութիւնների ցածր վարկանիշը եւ վերարտադրւելու զրոյական հնարաւորութիւնը դեռեւս չեն նշանակում, որ ընտրութիւններում (հերթական, թէ արտահերթ) նոր, սոլիդ իշխանութիւնների յաղթանակն ապահովւած է։

Բոլոր հիմնական եւ մտահոգ դերակատարները սա պէտք է յստակ ունենան իրենց հաշւարկներում։ Բոլորը պատրաստւում են ընտրութիւնների, եւ պէտք չէ ձեւացնել, թէ դա այդպէս չէ։ Այլ հարց է, որ շատերը չեն գտել եւ չեն գտնելու իրենց մասնակցութեան օպտիմալ ձեւը։

Այո, այս իշխանութիւնը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մէկ լրացուցիչ օրւայ հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար յաղթանակի երաշխիք չէ։ Սա չհասկանալը բերելու է մեր բոլորի ծանր պարտութեանը՝ այն պարտութեանը, որի ծաւալն ու բովանդակութիւնը մենք այսօրւայ ելակէտից լաւ չենք պատկերացնում։ Արտաքին ռիսկերը նոյնն են, բայց դրան աւելանալու է.

ա. ներքին յուսահատութեան եւ կազմաքանդման արագընթաց պրոցես

բ. արտաքին աշխարհում՝ վերջնական ընկալում, որ այս ժողովուրդը պետութեան ունակ չէ։

Որպէսզի մենք 2026-ին կամ դրանից աւելի շուտ չյայտնւենք այս իրավիճակի առաջ, պէտք է անենք եւ չանենք մի քանի կարեւոր բաներ։ Կան թակարդներ, որոնք պէտք է նկատել, որոնցից պէտք է խուսափել։ Մենք ունենք յաղթանակի երեւացող ճանապարհ, բայց այն ականապատ է, եւ այդ օբիեկտիւ ու սուբիեկտիւ ականները յաղթահարելու համար պահանջւելու են խելք, զսպւածութիւն եւ համակեցութեան նորմեր։ Ես առաջիկայում հատ-հատ կանդրադառնամ դրանցից ամենակարեւորներին, որովհետեւ սա թիմային շահի կամ սիմպատիաների մասին չէ, այլ՝ շատ աւելի ընդհանրական եւ լուրջ նպատակի։

Related Articles

Back to top button