Bloomberg-ի հարցումը. Հարիսն ու Թրամփը հաւասարւել են 7 առանցքային նահանգներում
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահական ընտրութիւններից 10 օր առաջ դեմոկրատ Քամալա Հարիսն ու հանրապետական Դոնալդ Թրամփը աջակցութեան մակարդակով հաւասար են։ Խօսքը գնում է 7 առանցքային, այսպէս կոչւած, երերուն նահանգների մասին: Հաղորդում է Bloomberg-ը՝ յղում կատարելով իր սոցիոլոգիական հարցման։
BloombergNews/Morning Consult սոցհարցման տւեալները ցոյց են տալիս, որ Հարիսն ու Թրամփը հաւասար ձայներ ունեն (49%) 7 նահանգներում (Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նեւադա, Հիւսիսային Կարոլինա, Փենսիլւանիա եւ Վաշինգտոն): Հարցման վիճակագրական սխալի սահմանը 1 տոկոս է։
Առաւելութեան հանսելու համար Թրամփը մտադիր է մոբիլիզացնել ընտրողներին, որոնք սովորաբար չեն մասնակցում քւէարկութեանը: Հարիսը փորձում է գրաւել կանանց եւ հաւաքագրել չափաւոր հանրապետականներին, որոնք Թրամփի կողմնակիցներ չեն:
Դեմոկրատ թեկնածուն որոշ անձնական յատկանիշներով գերազանցում է իր հակառակորդին։ Ընտրողները նախընտրում են Հարիսին, երբ խօսքը վերաբերում է հոգեպէս առողջ, ազնիւ եւ սրտացաւ թեկնածուին: Այս ընտրողները աւելի յաճախ են Թրամփին վտանգաւոր համարել:
Սակայն նախկին նախագահն ունի նաեւ իր ուժեղ կողմերը, մասնաւորապէս, ընտրողներից շատերը նրան համարում են փորձառու, հայրենասէր եւ ուժեղ առաջնորդ։
Ըստ Bloomberg-ի՝ Թրամփը առաւելութիւն ունի ամենակարեւոր՝ տնտեսութեան մէջ։ Առանցքային նահանգներում գտնւող ամերիկացիների մօտ 50%-ը նրան աւելի շատ է վստահում տնտեսական հարցերում, մինչդեռ Հարիսի 45%-ը: