Միջազգային

Պենտագոնի ղեկավարը խոստացել է Ուկրաինայում ստեղծել ռազմական ուժեր, որոնք կը կարողանան զսպել Ռուսաստանը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է Ուկրաինայում ստեղծել զինւած ուժեր, որոնք ապագայում կը կարողանան զսպել Ռուսաստանը։

ԱՄՆ պաշտպանութեան գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը վճռական է օգնել Կիեւին ռազմաճակատում յաջողութիւնների հասնելու հարցում։ Նրա խօսքով՝ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մտադիր է ընդլայնել ու համախմբել ուկրաինական բանակի՝ մարտական գործողութիւններ իրականացնելու հնարաւորութիւնները։

«Ուկրաինան մեծ նշանակութիւն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ 21-րդ դարում համաշխարհային անվտանգութեան համար»,- ասել է Օսթինը:

Մինչ այդ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիւիա Դալթոնը յայտարարել էր, որ ԱՄՆ-ը շուտով կարող է յայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնութեան մասին։

News.am

Related Articles

Back to top button