Միջազգային

Մեդւեդեւ. «Կասկած չկայ՝ յաղթանակը, իսկապէս, Ռուսաստանինն է լինելու»

Ռուսաստանը պատւով դուրս կը գայ փորձութիւններից եւ կը հասնի յաղթանակի, վստահ է ՌԴ Անվտանգութեան խորհրդի ղեկավարի տեղակալ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդւեդեւը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք ապրում ենք ծանր, դրամատիկ ժամանակներում, աջակցէք ձեր սիրելիներին, մենք պէտք է աջակցենք մեր տղաներին, ովքեր պաշտպանում են երկիրը:

Սա փորձութիւն է երկրի համար. բայց մենք, իհարկէ, պատւով դուրս կը գանք դրանից։ Եւ կասկած չկայ, որ յաղթանակն իսկապէս մերն է լինելու»,- Սահմանադրութեան օրւան ընդառաջ դպրոցականների ու ուսանողների հետ հանդիպմանն ասաց նա։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button