ՄիջազգայինՔաղաքական

Եւրամիութիւնը հանդէս է եկել ընդդէմ Միացեալ Նահանգների

«ԱԼԻՔ» – «Մենք շարունակում ենք համերաշխութիւն յայտնել Դանիային եւ Գրենլանդիային, սոցիալական ցանցերում»: Այս մասին ըստ News.am-ի՝ գրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով գերագոյն յանձնակատար Կայա Կալասը։

Գրենլանդիան Դանիայի Թագաւորութեան կազմում գտնւող ինքնավար տարածք է։ Այդ կարգավիճակի ցանկացած փոփոխութիւն ընդունւում է միայն գրենլանդացիների եւ դանիացիների կողմից։ Ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կը յարգեն նրանց ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ կը կատարեն իրենց միջազգային պարտաւորութիւնները, որոնք ամրագրւած են, մասնաւորապէս, ՄԱԿ-ի կանոնադրութեամբ եւ Հիւսիսատլանտեան պայմանագրով»,- նշել է նա։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին, Գրենլանդիայում ԱՄՆ յատուկ բանագնաց նշանակւած Ջեֆ Լենդրին յայտարարել է կղզին անեքսիայի ենթարկելու Վաշինգտոնի մտադրութեան մասին։

Related Articles

Back to top button