ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան սիրիացի քրդերի դէմ ռազմական գործողութեա՞ն է պատրաստւում

«ԱԼԻՔ» – Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը եւ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպութեան (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Դամասկոսում հանդիպել են Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Ջոլանիի հետ: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում են թուրքական լրատւամիջոցները։

Այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր սիրիացի գործընկեր Ասադ Հասան Շէյբանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում յայտարարել է, որ «ակնյայտօրէն, քրդական Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF) Սիրիայի իշխանութիւնների հետ երկրի պետական ​​ինստիտուտներին ինտեգրւելու հարցի շուրջ ընթացող բանակցութիւններում էական առաջընթացի չեն ձգտում»։

Նա յաւելել է, որ SDF-ն համակարգում է իր որոշ գործողութիւններն Իսրայէլի հետ։ Նա այդ հանգամանքը կազմակերպութեան պաշտօնական Դամասկոսի հետ ընթացող բանակցութիւններում «լուրջ խոչընդոտ է անւանել»։

Related Articles

Back to top button