Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ռոբերտ Ամստերդամ. «Միջազգային հանրութիւնը չի՛ կարող լռել, երբ կործանւում են դարաւոր արժէքներն ու հոգեւոր միասնութիւնը»

Սամուէլ Կարապետեանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆէյսբուքեան իր էջում գրում է․«Մեծ եւ միջազգային լսարանի առջեւ յատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնէութեան օրրանում եւ աշխարհի հնագոյն եկեղեցիներից մէկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ այսօր իրականացւում են բիրտ յարձակումներ, իսկ հոգեւորականներն ու բարերարները յայտնւում են ճաղերի հետեւում՝ իրենց հաւատքի եւ սկզբունքների համար։
Իմ ուղերձը յստակ է՝ ինչպէս աշխարհի ցանկացած հատւածում, այնպէս էլ Հայաստանում կրօնական ազատութիւնների դէմ ոտնձգութիւնները պէտք է դադարեցւեն։ Միջազգային հանրութիւնը չի՛ կարող լռել, երբ կործանւում են դարաւոր արժէքներն ու հոգեւոր միասնութիւնը»։



