ԻրանՔաղաքական

Փեզեշքիանը ցաւակցութիւն է յայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահւան կապակցութեամբ

«ԱԼԻՔ» –  Մասուդ Փեզեշքիանը երկուշաբթի՝ ապրիլի 21-ի իր ուղերձում ցաւակցութիւն է յայտնել աշխարհի բոլոր Կաթոլիկ քրիստոնեաներին, աշխարհի կաթոլիկների հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի մահւան կապակցութեամբ:

Նախագահն իր ուղերձում նշել է. «Իր կեանքի եւ ղեկավարութեան կարեւորագոյն կէտերից՝ մարդկութեան նկատմամաբ սիրոյ ու յարգանքի կեցւածքն էր, ինչպէս նաեւ աշխարհում անմարդկային վարքագծին դէմ գնալը, յատկապէս նրա յստակ դիրքորոշումներն Գազայում Իսրայէլի կողմից իրականացւող ցեղասպանութեան դէմ, ինչպէս նաեւ նրա պահանջը՝ դադարեցնել անմեղ պաղեստինցի կանանց ու երեխաների սպանդը, ինչով նրա անունը եւ յիշատակը յաւերժ վառ կը մնայ աշխարհի ազատատենչ մարդկանց սրտերում:

Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Իրանի ժողովրդի անունից, ով միշտ համաշխարհային խաղաղութեան ու անվտանգութեան, կրօնների միջեւ երկխօսութեան ու համերաշխութեան հաստատման գործում եղել է առաջամարտիկ, յարգում եմ նրա յիշատակը եւ համաձայն մահմեդականութեան աւանդոյթի, խնդրում եմ ամենակարող Աստծուն, որ կրօնական այս առաջնորդի հոգուն շնորհի անսահման ողորմութիւն եւ յաւերժ խաղաղութեամբ պատի նրան»:

Related Articles

Back to top button