ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պուտինը ստորագրել է Իրանի հետ գործընկերութեան համաձայնագիրը վաւերացնող օրէնքը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրէնք է ստորագրել, որը վաւերացնում է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին համաձայնագիրը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրւել է իրաւական ակտերի պաշտօնական հրապարակման կայքում:

Համաձայնագիրը ստորագրւել է 2025 թւականի յունւարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկւա կատարած այցի ժամանակ։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը ձգտում են խորացնել եւ ընդլայնել յարաբերութիւնները փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցութիւնը անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում, սերտօրէն համակարգել գործունէութիւնը տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկէտ, համապարփակ եւ ռազմավարական գործընկերութեանը։

Related Articles

Back to top button