ԻրանՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ. «Իրանի ինքնիշխանութիւնն իր տարածքների նկատմամբ վիճարկման ենթակայ չէ»

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան խորհրդում Պարսից ծոցի համագործակցութեան միաւորման 163-րդ նիստի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ, ՄԱԿ-ում Իրանի դեսպան եւ մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահութեանն ուղղւած նամակում մերժել է Պարսից ծոցի իր երեք կղզիների նկատմամբ ինքնիշխանութեան հարցում միջամտելու հայցը: Նամակում նշւած է, որ կատարւածը միջազգային իրաւունքի սկզբունքների եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան ակնյայտ խախտում է։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Իրաւանին, ի պատասխան անհիմն մեղադրանքների, ընդգծել է, որ Իրանի ինքնիշխանութիւնն իր տարածքների նկատմամբ վիճարկման ենթակայ չէ եւ երեք կղզիների նկատմամբ՝ ցանկացած հակառակ պնդում կորակւի որպէս ինքնիշխանութեան նկատմամաբ միջամտութիւն:

Բողոքելով Պարսից ծոցի «կեղծ անւանակոչման» դէմ՝ Իրաւանին ընդգծել է, որ «Պարսից ծոց» կոչումն այս նեղուցի միակ պատմական եւ իրաւական անւանումն է, որը դարեր շարունակ կիրառւել է միջազգային փաստաթղթերում ու պատմական տեքստերում նաեւ։

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը մշտապէս ընդգծել է միջազգային իրաւունքի սկզբունքները, ներառեալ ինքնիշխան պետութիւնների իրաւահաւասարութեան եւ բարիդրացիութեան սկզբունքը, եւ տարածաշրջանային խաղաղութեանը խթանելու իր քաղաքականութիւնը համարում է Պարսից ծոցի բոլոր հարեւանների հետ փոխադարձ յարգանքի ու կառուցողական երկխօսութեան հիմնաքարը:

Related Articles

Back to top button