Հայաստան - ԱրցախՔաղաքական

Զաւեշտալի է դիւանագիտական առումով դա մեկնաբանելը. Աշոտեանը՝ Ֆրանսիայի դեսպանի յայտարարութեան մասին

«ԱԼԻՔ» – Եթէ դեսպանը որոշել է Փաշինեանին քաղաքական աջակցութիւն ցուցաբերել, ապա թող իմանայ, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած դիւանագիտական ժառանգութեան հաշւին, էլ չասեմ զաւեշտալի է դիւանագիտական առումով դա մեկնաբանելը: Այս մասին փետրւարի 24-ին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմէն Աշոտեանը՝ մեկնաբանելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի աղմկայարոյց յայտարարութիւնը: Հաղորդում է news.am-ը:

«Շատ զարմացած եմ, որ երիտասարդ պարոն դեսպանն անկախ իր տարիքից, լաւ չի տիրապետում բանակցային գործընթացին: Եթէ արտաժամեայ պարագայում որոշել է Փաշինեանին քաղաքական աջակցութիւն ցուցաբերել, ապա թող իմանայ, որ դա արել է Ժակ Շիրակի, Սարկոզիի, Օլանդի թողած դիւանագիտական ժառանգութեան հաշւին, էլ չասեմ զաւեշտալի է դիւանագիտական առումով դա մեկնաբանելը, ընդամէնը նոյն Ֆրասնիայի ստորագրութիւնը որ յիշէք համանախագահ երկրների Սերժ Սարգսեանի օրօք եւ շնորհիւ ստացած հիմնարար սկզբունքների 2009-13 թթ.-ի յայտարարութիւնների մասին, կարծում եմ դրանից զատ աւել բան պէտք չի ասել»,-ասել է նա:

«Ռադիոլուրին» տւած հարցազրոյցում Օլիւիէ Դըկոտինեին  ստախօս էր անւանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թէ Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

«Եթէ խօսում էք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպէս պետութիւն չի ճանաչւել ոչ միջազգային հանրութեան, ոչ էլ նոյնիսկ Հայաստանի կողմից։ Ի դէպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դէպ, Պրահան ընդամէնը յղում է անում, յիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասել է Օլիւիէ Դըկոտինեին:

Related Articles

Back to top button