
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, Սպահան կատարած այցի ընթացքում, այցելել է Նոր Ջուղայի Վանք եւ հանդիպել Սպահանի հայոց թեմի առաջնորդի տեղապահի, Թեմական խորհրդի անդամների եւ հայ նահատակների ընտանիքների հետ։
Նախարարը, շնորհաւորելով Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ, յարգանքի տուրք է մատուցել հայ նահատակների եւ Բիւրաւոր զոհերի յուշարձանին եւ ընդգծել, որ Իրանի ժողովուրդն՝ իր կրօնական, լեզւական եւ ազգային բազմազանութեամբ, միահամուռ է երկրի բարգաւաճման եւ անվտանգութեան հարցում։
Թեմի առաջնորդական տեղապահ տեղապահ Հոգ. Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը վերահաստատել են իրանահայ համայնքի շարունակական մասնակցութիւնը պետական եւ ազգային բոլոր իրադարձութիւններին։



