
«ԱԼԻՔ» – Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ՝ Շահիդ Խեզրայի անւան օդային մասնագիտութիւնների ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել յատուկ արարողութիւն՝ կենտրոնի հրամանատարի եւ հայազգի ժամկէտային պարտադիր զինծառայողների մասնակցութեամբ։
Գնդապետ օդաչու Մոհամմադ Քազեմի Նեժադը, ընդգծելով կրօնների խաղաղ համակեցութիւնն ու փոխադարձ յարգանքը որպէս իրանական հասարակութեան արմատաւոր արժէք, նշել է, որ հայերը խաղաղասէր, արհեստավարժ եւ համագործակցող ժողովուրդ են։ Նրա խօսքով՝ հայ զինծառայողների ներկայութիւնը բանակում ազգային միասնութեան եւ համատեղ պատասխանատւութեան յստակ դրսեւորում է՝ ի շահ հզօր ու բարգաւաճ Իրանի։
Միջոցառման ընթացքում ստորաբաժանման հոգեւոր պատասխանատուի կողմից ընդգծւել է կրօնների խաղաղ համակեցութեան արմատաւոր դերը Իրանում, ինչպէս նաեւ հայերի ներկայութիւնը բանակում՝ որպէս ազգային միասնութեան եւ համատեղ պատասխանատւութեան խորհրդանիշ։




