ՄիջազգայինՔաղաքական

Ինչ են բացայայտում ԿՀԲ-ի (CIA) փաստաթղթերը. Քենեդին եւ միջուկային զէնքի հաշւով Իսրայէլի վրայ դրւած արգելքի մասին

Արդեօք Իսրայէ՞լն է Քենեդիի սպանութեան թիւ մէկ մեղադրեալը

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Մինչ ԱՄՆ-ում թէժ մրցապայքար է գնում Սպիտակ Տան 47-րդ բնկչին ընտրելու  համար, մամուլը շարունակում է քարոզարշաւի պիքսելներից, համացանցից կամ գունաւոր միւս տարբեր այլ ձեւերից խուսափելով ահազանգել լուսանցքային խնդիրների մասին:

ԱՄՆ նախագահական ընտրութիւնների կարեւորութիւնը որոշ լաբբիստական կազմակերպութիւնների համար կարեւոր են այնքանով, որ այն համարւում է կանխարգելում՝ բուժումից առաջ:

2016 թւականին, հանրային հասանելիութեան պետական տեղեկատւութեանը օրէնքի համաձայն, եւ ինդեքսաւորւած  նախկին գաղտնիքների հրապարակման հերթական փորձով,  ամերիկեան մամուլում ցնցող մի բացայայտում տեղի ունեցաւ: Վաղեմութեան ժամկէտի ենթակայ գաղտնի տեղեկութիւնների ու հրապարակւած փաստաթղթերի համաձայն՝ իսրայէլցիները կարող են լինել Քենեդիի սպանութեան թիւ մէկ մեղադրեալը:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան արխիւի 2016 թւականի բացայայտումների համաձայն՝ 1961-62 թւականներին, հրեաները խիստ դժգոհելու պատճառներ են ունեցել եւ սպնութիւնը պատւիրողների ցուցակում բազմաթիւ այլ վարկածների կողքին իրենց ուրոյն տեղն են զբաղեցրել:   

Բանը նրանում է, որ Քենեդին դէմ էր Իսրայէլի միջուկային զէնքի մշակմանը եւ ճնշում է գործադրել Իսրայէլի վրայ, որպէսզի Թել Աւիւը Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեանը թոյլ տայ այցելել «Դիմոնա» ատոմակայան:

Արձանագրութիւնների համաձայն՝ Քենեդին մտավախութիւն ունէր Իսրայէլի միջուկային ռումբը սառը պատերազմի պայմաններում Մերձաւոր Արեւելքում սպառազինութիւնների մրցավազքի պատճառ դառնայ, ինչը  Կուբայի հրթիռային ճգնաժամից յետոյ համաշխարհային իրավիճակը դարձնելու էր ծայրայեղ վտանգաւոր։

Այս մասին թւիթ հրապարակելով իրանցի փորձագէտ Էհսան Մովահեդիանը վերահրապարակել է «Վաղեմութեան ժամկէտի ենթակայ» այս փաստաթղթերի մասին պատմող յօդւածը, որտեղ մանրամասնօրէն ներկայացւած են Քեննեդիի եւ իսրայէլական կողմի կոշտ հանդիպումների մասին պատմող արձանագրութիւններն ու ժամանակացոյցը:

2016 թւականին, նոյն փաստաթղթերի հիման վրայ՝ Աւնէր Քոհէնի եւ Վիլիամ Բուրի հեղինակած  «Քենեդին, «Դիմոնա»-ն եւ միջուկային զէնքի տարածման խնդիրը» վերտառութեամբ յօդւածը նշում է, որ ԱՄՆ-ի փորձագէտների այցերը «Դիմոնա» (1961 եւ 1962 թւականներին), Քենեդիին խիստ կասկածամիտ էր դարձրել Իսրայէլի նկատմամբ։ 1961 թւականին նա զգուշացնում է Բէն-Գուրիոնին (Իսրայէլի առաջին վարչապետ) միջուկային ռումբի ստեղծման մասին, ինչը յանգեցրեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահի սպանութեանը։ Հեղինակները յիշեցրել են, որ Ֆրանսիան էր «Դիմոնա» ատոմակայանի կառուցողը։

Բերւած փաստաթղթերից մէկում արձանագրւած է հետեւեալը.

«Վաշինգտոն, 21 ապրիլի, 2016 թւական – Նախագահ Ջոն Քենեդին անհանգստացած է, որ Իսրայէլի միջուկային ծրագիրը պոտենցիալ լուրջ տարածման վտանգ է ներկայացնում եւ պնդել է, որ Իսրայէլը թոյլատրի պարբերական ստուգումներ՝ վտանգը մեղմելու համար (համաձայն Ազգային անվտանգութեան արխիւի՝ Միջուկային զէնքի տարածման գաղտնազերծւած փաստաթղթերի): Քենեդին ճնշում է գործադրել վարչապետ Դէյւիդ Բէն Գուրիոնի կառավարութեան վրայ՝ կանխելու ռազմական միջուկային ծրագիրը, յատկապէս այն բանից յետոյ, երբ 1961 եւ 1962 թւականներին ԱՄՆ կառավարութեան գիտնականների համար «Դիմոնա» կենտրոն կատարած շրջայցերը կասկածներ առաջացրին, որ Իսրայէլը կարող է թաքցնել իր միջուկային նպատակները»-մէջբերման աւարտը։ 

Փաստաթղթերը ցոյց են տալիս, որ Քենեդու երկարաժամկէտ նպատակն էր ընդլայնել եւ շարունակական դարձնել «Դիմոնա»-ի տեսչական ստուգումները՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան կողմից:

Նոյն յօդւածում հեղինակները վկայակոչելով մէկ այլ փաստաթուղթ նշել են, որ 1961 թւականի մայիսի 30-ին Քենեդին Մանհեթենում հանդիպել է Բէն Գուրիոնին՝ քննարկելու երկկողմ յարաբերութիւններն ու Մերձաւոր Արեւելքի խնդիրները: «Այնուամենայնիւ, նրանց հանդիպման օրակարգի կենտրոնական հարցը Իսրայէլի միջուկային ծրագիրն էր, որով ամենաշատը մտահոգւած էր նախագահ Քենեդին: Ըստ նրանց քննարկումների արձանագրութեանը, որն առաջին անգամ է հրապարակւում   նշւած յօդւածում, Բէն Գուրիոնը խօսել է «արագ ու ցածրաձայն» եւ «որի ընթացքում նոյնիսկ որոշ բառեր են բաց թողնւել»։ Նա ընդգծել է իսրայէլական միջուկային ծրագրի խաղաղ, տնտեսական զարգացմանը միտւած բնոյթը։ Այնուամենայնիւ, պետքարտուղարի օգնական Ֆիլիպս Թալբոտը կարծում էր, որ ինքը լսել է, որ Բէն Գուրիոնը նշել է «պիլոտային» կայանի մասին, որը մշակում է պլուտոնիում ՝ ատոմակայանի վառելիքի համար, ինչպէս նաեւ նա լսել է՝ «այժմ զէնքի կարողութիւնները զարգացնելու մտադրութիւն չկայ» ձեւակերպումը: Բէն Գուրիոնը լուռ խոստովանել է, որ «Դիմոնա» ռէակտորն ունեցել է ռազմական ներուժ, կամ Թալբոտն է կարծում, որ նման բան է լսել»,- նշւած է յօդւածում: 

Հեղինակները նշել են նաեւ, որ գաղտնազերծւած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ հակառակ ԱՄՆ այլ նախագահների, Ջոն Ֆ. Քենեդին անձամբ է զբաղւել Իսրայէլի միջուկային ծրագրի հարցով: Նա նաեւ աւելի շատ  է մտահոգւած եղել, քան իր իրաւայաջորդներից որեւէ մէկը: Բոլոր առաջնորդների համեմատութեամբ, Քենեդին համարւում է զէնքի չտարածման նախագահը:  «Միջուկային զէնքի տարածումը նրա հիմնական մղձաւանջն էր»,- ինչպէս մի առիթով նշել էր Սպիտակ տան Ատոմային էներգիայի յանձնաժողովի նախագահը: Քենեդին պաշտօնավարեց այն համոզմամբ, որ միջուկային զէնքի տարածումը աշխարհը կը դարձնի շատ աւելի վտանգաւոր: Նա միջուկային զէնքի տարածումը տեսնում էր որպէս դէպի համաշխարհային միջուկային պատերազմ տանող ճանապարհ: Այս մտահոգութիւնն էր ձեւաւորել նրա հայեացքները՝ Սառը պատերազմի վերաբերեալ, նոյնիսկ 1960-ի նախագահական նախընտրական արշաւի ժամանակ: Իսկ մինչ այդ նա արդէն դէմ էր միջուկային փորձարկումների վերսկսմանը,  փորձարկումների տարածման հետ կապւած մտահոգութիւնների պատճառով: Նրա պաշտօնավարման փորձը, յատկապէս Կուբայի հրթիռային ճգնաժամի դէպքում, աւելի ամրապնդեց այդ համոզումները նրա մէջ:

Այս էլեկտրոնային տարբերակով բացայայտումներն (EBB) առաջինն են երկու հրապարակումներից, որոնք անդրադառնում են JFK-ին, նրա վարչակազմին եւ Իսրայէլի միջուկային ծրագրին: Այն ներառում է Պետդեպարտամենտի, Ատոմային էներգիայի յանձնաժողովի եւ հետախուզական գործակալութիւնների կողմից պատրաստւած շուրջ երեսուն փաստաթուղթ, որոնցից մի քանիսը ընդգծում են նախագահի անձնական շահագրգռւածութիւնը եւ անմիջական դերը վարչակազմի առաջին երկու տարիների ընթացքում միջուկային զէնքերի չտարածման քաղաքականութեան եւ առաջ մղման գործում: Փաստաթղթերի մի մասը միայն վերջերս է գաղտնազերծւել (2016 թւական), իսկ միւսները գտնւում էին արխիւային հաւաքածուներում, որոնց ուղղակի հարցնելու դէպքում էին որպէս պատասխան ներկայացնելու:

Հաւաքածուն բացւում է նախագահ Քենեդու հանդիպումից Իսրայէլում հեռացող դեսպան Իւջին Ռիդի հետ 1961 թւականի յունւարին, Քենեդիի պաշտօնն ստանձնելուց օրեր անց, եւ աւարտւում՝ Պետդեպարտամենտի ներքին վերանայմամբ՝ 1962 թւականի վերջերին «Դիմոնա» կատարւած ԱՄՆ-ի փորձագէտների երկրորդ այցի արձանագրութեամբ:

Ըստ Ատոմային էներգիայի յանձնաժողովի՝ (AEC), «Դիմոնա»-ն «մտայղւած էր որպէս միջուկային օբիեկտի կառուցման փորձ ձեռք բերելու միջոց, որը երկարաժամկէտ հեռանկարում նրանց միջուկային էներգիայի օբիեկտներ պատրաստելու նախատիպն էր լինելու:

ԱՄՆ միջուկային փաստաղթերում նշւած է Դոստրովսկու համբաւը, որպէս իսրայէլական ատոմային էներգիայի ծրագիրը ղեկավարելու հիմնական պատասխանատու անհատներից մէկը: 1966 թւականին Դոստրովսկին վարչապետ Լեւի Էշկոլի կողմից նշանակւեց Իսրայէլի Ատոմային էներգիայի յանձնաժողովի գլխաւոր տնօրէն, ով վերակազմաւորելով ատոմային ծրագրերը, նոր թափ հաղորդեց նախագծերի իրականացմանը:

1962 թւականին հրապարակւում է «Դիմոնա» կատարւած ստուգայցի գնահատականը: Քենեդիի վարչակազմի կողմից երկրորդ այցի համար շաբաթներ շարունակ դիւանագիտական ​​ճնշումներից յետոյ, երկու գիտնականներ, ովքեր ստուգել էին ԱՄՆ-ի կողմից մատակարարւած «Սորեք» ռէակտորը, «ինքնաբուխ» հրաւիրւեցին 45 րոպէանոց շրջայցի դէպի «Դիմոնա»: Ժամանակը չի հերիքում, որպէսզի նրանք տեսնեն ամբողջական նախագիծն ու տեղադրումները, սակայն նրանք հեռանում են այն տպաւորութեամբ, որ «Դիմոնա»-ն հետազօտական ​​ռեակտոր է, ոչ թէ արտադրական: ԿՀՎ-ի եւ Պետդեպարտամենտի պաշտօնեաները թերահաւատօրէն էին վերաբերւում զեկոյցին չկարողանալով պարզել արդեօք ինքնաբուխ հրաւէրը խաբէութի՞ւն էր, թէ՝ հնարք։

ԱՄՆ-ի Ազգային անվտանգութեան բացայայտւած արխիւի համաձայն՝ Քենեդին նաեւ ընդիմանում էր IPEC-ի լոբբիստական սանձարձակ ​​գործունէութեանն ԱՄՆ-ի տարածքում: Ըստ ամերիկեան օրէնքների՝ IPEC-ը պէտք է իր անունը գրանցէր ԱՄՆ-ում որպէս օտարերկրեայ լաբբիստական ​​կազմակերպութիւն։ Սակայն IPEC-ը, որը սիոնիստական ​​լաբբիստական ​​կազմակերպութիւն է, չի ենթարկւում պահանջներին՝ գրանցւելու որպէս օտարերկրեայ լոբբի՝ հնարաւոր սահմանափակումներից խուսափելու համար։

Հեղինակները եզրակացրել են, որ Քենեդիի մահով Իսրայէլը արագօրէն ստեղծեց միջուկային իր ռումբը, իսկ IPEC-ը ստիպւած չէր արդէն գրանցւելու որպէս օտարերկրեայ լաբբիստական ​​կազմակերպութիւն:

Ներկայումս շատ երկրներ օգտագործում են IPEC-ի կարողութիւններն ու դրա ունեցած  ազդեցութիւնը սեփական նպատակներն առաջ տանելու համար: Հեղինակները որպէս օրինակ նշում են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք օգտագործում են IPEC-ի կարողութիւնները Հայոց Ցեղասպանութիւնը կասկածի տակ դնելու համար: Կամ COP29-ի դէմ քարոզչութեանը հակազդելու համար Բաքուն մեծապէս օգտագործում է IPEC-ի կարողութիւնները՝  իր հակամարդկային իմիջը վերականգնելու հիմնական նպատակով:

Related Articles

Back to top button