ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւ. «ՆԱՏՕ-ի երկրները ներգրաււել են Ռուսաստանի դէմ լիարժէք պատերազմում»

«ԱԼԻՔ» – «ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի միւս անդամ երկրները միացել են Ռուսաստանի դէմ լիարժէք պատերազմին Կուրսկի եւ Բրեանսկի մարզերին հարւածելու համար իրենց հրիթռների օգտագործումից յետոյ»: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ Al Arabiya հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը:

«Դա, միեւնոյն է, փոխում է մարտական բախումների եւ տեղի ունեցողի ընթացքը, քանի որ վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն, Վաշինգտոնը եւ այդ դաշինքի միւս մասնակիցները, փաստացի միացել են Ռուսաստանի Դաշնութեան դէմ ոչ թէ հիբրիդային, այլ լիարժէք՝ ուղղակի պատերազմին»,- ասել է Մեդւեդեւը Ռուսաստանի խորքը խոցելու համար արեւմտեան հեռահար հրթիռների կիրառման հետեւանքների մասին:

«Դա անհետեւանք չի մնայ»,- զգուշացրել է նա՝ յաւելելով, որ հասցւած հարւածներն արդէն անհետեւանք չեն մնացել։

Related Articles

Back to top button